Պեկինը Մոսկվայի օգնությամբ կհաղթահարի տնտեսական դժվարությունները

Պեկինը Մոսկվայի օգնությամբ կհաղթահարի տնտեսական դժվարությունները
Չինաստանն ու Ռուսաստանը միասին կկարողանան հաղթահարել այն դժվարությունները, որոնք առաջ են եկել երկու երկրների տնտեսություններում։ Այս մասին հայտարարել է միջազգային առեւտրային բանակցությունների չինական պատվիրակության ղեկավար Ֆու Ծիինը։



Ինչպես փոխանցում է Chinhua լրատվական գործակալությունը, Պեկինի ներկայացուցիչը անդրադառնալով այն հարցին, թե ԲՌԻԿՍ եւ ՇՀԿ շրջանակներում կկարողանա արդյոք չինական տնտեսությունը ամերիկյան սանկցիաների պատճառով կրած վնասները վերականգնել, ասել է․ «Ռուսաստանի եւ Չինաստանի տնտեսություններն ունեն շատ բարձր փոխլրացվածություն։ Ես կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների անձնական ներգրավվածությամբ մենք անպայման կկարողանանք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք առաջացել են մեր երկրների տնտեսություններում»։