Զիդանը Մբապեին խորհուրդ է տվել հեռանալ «ՊՍԺ»-ից

Զիդանը Մբապեին խորհուրդ է տվել հեռանալ «ՊՍԺ»-ից
Մադրիդի արքայական ակումբի նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խորհուրդ է տվել այս տարվա Մունդիալի լավագույն երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեին հեռանալ «Պարի Սեն Ժերմեն» ակումբից եւ տեղափոխվել «Ռեալ»։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։



Հաղորդվում է, որ Զիդանն ու Մբապեն նաեւ հանդիպել են Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոյից առաջ։ Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության շրջանակներում Մբապեն երեք հանդիպում է անցկացրել եւ հարվածել 4 գոլ, ինչպես նաեւ հեղինակել 2 գոլային փոխանցում։