Բրիտանիայում չեղյալ են հայտարարել ԵՄ-ից ժամանած աշխատավորների արտոնությունները

Բրիտանիայում չեղյալ են հայտարարել ԵՄ-ից ժամանած աշխատավորների արտոնությունները
Բրիտանական կառավարությունը հավանություն է տվել ԵՄ կազմից այդ երկրի դուրս գալուց հետո որդեգրվելիք միգրացիոն քաղաքականության մասին օրենքին։ Այս մասին հայտնում է [Financial Times](https://www.ft.com/content/b66a56c4-c01e-11e8-95b1-d36dfef1b89a) հանդեսը։ Օրինագիծը սահմանափակումներ է դնում արտասահմանից Մեծ Բրիտանիա աշխատելու համար ժամանած քաղաքացիների վրա, ներառյալ նաեւ ԵՄ քաղաքացիների եւ վերացնում մինչ այդ նրանց ունեցած արտոնությունները։



Financial Times-ը նշում է, որ սահմանափակումները հատկապես վերաբերելու են բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժին։ Ու թեեւ Լոնդոնը շարունակելու է ընդունել օտարերկրացի աշխատուժին, սակայն նախկինի նման շռայլ չի լինի արտոնությունների հարցում։