ԵՄ-ն Սիրիայի վերականգնման համար նախապայմաններ է առաջ քաշել

ԵՄ-ն Սիրիայի վերականգնման համար նախապայմաններ է առաջ քաշել
ԵՄ Արտաքին քաղաքականության եւ Անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպան կմասնակցի  Սիրիայի վերականգնմանը եթե  այնտեղ արդեն կարգավորման քաղաքական պրոցես սկսված լինի։ Այս մասին հայտնում է «[**РИА Новости»**](http://ria.ru/) լրատվական գործակալությունը։ Մոգերինին շեշտել է, որ միայն դրանից հետո ԵՄ-ն պատրաստ կլինի մասնակցել Սիրիայի վերականգնմանը, քանի որ սիրիացի ժողովրդի բարեկեցությունը բխում է նաեւ ԵՄ շահերից։  «Ես հնարավորությունների պատուհան եմ տեսնում եւ եթե իրադարձությունները զարգանան Իդլիբում այնպես, ինչպես նշված է ստորագրված հուշագրում, ապա սահմանադրական կոմիտեն կկարողանա սկսել աշխատանքները քաղաքական պրոցեսի վրա եւ միջազգային հանրությունն էլ կկարողանա ներգրավվել Սիրիայի վերականգնմանը»,- ասել է բարձր հանձնակատարը։