Ռուսաստանում կներդրվի համակարգ, որը հանրային տրանսպորտում դեմքերը կնույնականացնի

Ռուսաստանում կներդրվի համակարգ, որը հանրային տրանսպորտում դեմքերը կնույնականացնի
Ռուսաստանի Շինարարության նախարարի տեղակալ Անդրեյ Չիբիսը հայտարարել է, որ նախատեսվում է ռուսական այսպես ասած սմարթ-սիթիների ստանդարտներում ներառել նաեւ մարդկանց դեմքերը հանրային տրանսպորտում ճանաչելու կենսաչափական համակարգեր: Այս մասին գրում է «Известия»-ն: Համակարգը կներդրվի հանրային տրանսպորտում, զուտ հարմարության համար, քանի որ այդ համակարգի օգնությամբ հնարավոր կլինի նաեւ ուղեվարձի գանձումն իրականացնել: Ծրագրի իրականացումը կվստահվի չինական ընկերություններին: Փորձնական տարբերակը ներդրվելիք համակարգի կիրառվելու է Մոսկվայում, իսկ որոշ ժամանակ անց, երբ արդեն բոլոր փորձարարական փուլերը լինեն հաղթահարված, այն կմտնի սմարթ-սիթիների ստանդարտների մեջ եւ կկիրառվի ամենուրեք: