Ապահով կապի են անցնում

Ապահով կապի են անցնում
Հայաստանի ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո Արցախի իշխանությունները եւս որոշել են ապահովագրվել նման տհաճ իրավիճակներից եւ կապի ապահով միջոց են փորձում ընտրել բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդակցությունը կազմակերպելու համար։ Տեղեկացանք, որ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնական այց է ունեցել «Զանգի» ընկերությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական կառույցերին անվտանգ կապով զինելու կարևորությանը:Ի դեպ, անցած շաբաթ էլ Հայաստանի տրանսպորտի նախարարն էր նույն ընկերություն այց կատարել: