Հայաստանի նոր կառավարությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի մարդու իրավունքները․ Դունյա Միյատովիչ

Հայաստանի նոր կառավարությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի մարդու իրավունքները․ Դունյա Միյատովիչ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցից հետո ներկայացրել է այցի արդյունքները։ Հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը 2018-ի մայիսին, իրապես հիանալի էր։ Այդուհանդերձ, ժողովրդական սպասումները չափազանց բարձր են, առ այն, որ կյանքի պայմանները կբարելավվեն, եւ կառավարությունը պետք է իր ուշադրությունը սեւեռի նրանց վրա, որոնց իրավունքները մոռացվել էին վաղուց եւ որոնք առավել խոցելի են։ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի ուշադրության կենտրոնում են եղել սեռաիրավահավասարությունը, կանանց իրավունքները, ընտանիքում բռնության դեպքերը,տարբեր սոցիալական եւ խոցելի խմբերի իրավունքները եւ այլն։ «Հարկ է, որ առավել արդյունավետ կերպով կանանց ներգրավել Հայաստանի հասարակական կյանքին, հատկապես որոշումների կայացման տեղական եւ բարձրագույն մակարդակներում, որտեղ այն բավական ցածր մակարդակի վրա է գտնվում»,- ասված է Միլյատովիչի հայտարարության մեջ։



Հանձնկատարը նշել է, որ ժամանակավոր հատուկ գործողությունները, ինչպես ասենք պարտադիր քվոտաները, կարող են օգտակար նշանակություն ունենալ դաշտի համահարթեցման համար՝ կանանց եւ տղամարդկանց համար, իսկ Հանձնակատարն իր հերթին հորդորում է ավելի հավակնոտ ու կոնկրետ նպատակներ դնել, որպեսզի կանանց եւ աղջիկների մոտ արթնանա քաղաքական կյանքում ակտիվություն ցուցաբերելու մոտիվացիան»։ Հանձնակատարը նաեւ հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխատաշուկայում կանանց եւ տղամարդկանց համար պայմանները լինեն համահավասար, ներառյալ աշխատաշուկայի հասանելիությունն ու վճարումը։ Հայտարարության մեջ ուշադրություն է դարձվել նաեւ ընտանիքում բռնության հետ կապված խնդիրներին, որտեղ մասնավորապես հիշատակվել է անցյալ տարի ընդունված ընտանիքում բռնության կանխման եւ ընտանիքում բռնության զոհերի պաշտպանության եւ վերականգնման օրենքին։ Հանձնակատարը նկատել է, որ Հայաստանը գնում է դեպի Կանանց եւ ընտանիքում բռնության դեմ կոնվենցիայի վավերացմանը, եւ պարտավոր է արդյունավետ կերպով ապահովել ազգային օրենսդրության գործողությունը այս ոլորտում։ Հետաքրքրական է այն, որ Միյատովիչը կոչ է անում ընդունել Խտրականության մասին համալիր օրենքը, եւ ԼՀԲՏ համայնքին պատկանող անձանց հանդեպ ատելության խոսքը, ատելությունն ու թշնամանքը պետք է համարժեք կերպով արձագանք ստանան, դատապարտվեն եւ հետաքննվեն եւ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Առանձին պարբերություն կա նվիրված նաեւ 2008-ի մարտյան դեպքերին, որոնց առնչությամբ Դունյա Միյատովիչը ողջունում է այն քայլերը, որոնք արվել են՝ տասը զոհերի մեղավորությունը կրողներին պատասխանատվության ենթարկելու առումով։