Մեծ Բրիտանիան Սիրիային հարվածելու համար սուզանավեր չի ուղարկել

Մեծ Բրիտանիան Սիրիային հարվածելու համար սուզանավեր չի ուղարկել
Մեծ Բրիտանիան Միջերկրական ծով սուզանավ չի ուղարկել՝ Սիրիային հարվածելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail հանդեսը, մանրամասնելով, որ լուրերն այն մասին, որ բրիտանական ռազմածովային նավատորմից սուզանավ է դուրս եկել Միջերկրական ծով՝ Սիրիայի կառավարական ուժերին հարվածելու համար՝ թիրախավորելով ենթադրյալ քիմիական զենքի մշակման հենակետերը, չեն համապատասխանում իրականությանը։



Daily Mail-ը մանրամասնում է, որ թեեւ նման հրահանգ վարչապետ Թերեզա Մեյի կողմից իջեցվել է, սակայն ռազմածովային նավատորմում համապատասխան միջոցներ չեն գտնվել հրահանգն իրականացնելու համար։ Առիթն օգտագործելով, պարբերականը հերթական անգամ փաստել է, որ բանակը գտնվում է ողբալի վիճակում, ինչը պայմանավորված է ռազմական ծախսերի անընդհատ կրճատմամբ։