7517 անվավեր քվե՝ տարբեր գրառումներով

7517 անվավեր քվե՝ տարբեր գրառումներով
Որքան էլ մանրակրկիտ ներկայացվի քվեարկության կարգը եւ ընտրատեղամասերում բացատրական պաստառներ փակցնեն, միեւնույն է՝ ոչ բոլոր մարդիկ են կարողանում ճիշտ նշում կատարել։ Ասենք՝ «ծիտիկ» նշանի փոխարեն այլ նշան են դնում, կամ՝ դուրս են գալիս վանդակից։ Իսկ ոմանք էլ հատուկ այլ նշումներ են անում՝ շեշտելով իրենց նեգատիվ վերաբերմունքն առաջադրված թեկնածուների կամ առհասարակ ընտրությունների հանդեպ։



Նման քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվում։ Համացանցում արդեն բազում օրինակներ կան՝ անվավեր քվեարկությունների, տարբեր գրառումներով եւ խախտումներով նշումների։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։ Երեւանի ավագանու ընտրություններին 7517 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, այսինքն՝ այնքան, որքան ամենացածր քվեներ ստացած 5 կուսակցությունների քվեներն են՝ միասին վերցրած։