Ռոնալդուն չի մասնակցի Լոնդոնում կայանալիք ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

Ռոնալդուն չի մասնակցի Լոնդոնում կայանալիք ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը
«Յուվենտուսի» հարձակվող պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի մասնակցելու ՖԻՖԱ-ի կողմից Լոնդոնում իրականացվող մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Համաձայն հրապարակման, Ռոնալդուն իր չմասնակցությունը հիմնավորել է խիտ մարզական գրաֆիկով։



Նշենք, որ թուրինյան ակումբի կազմում նա իր հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 26-ին։ Նշենք, որ «Ոսկե գնդակի» անհատական մրցանակների եռյակում են Քրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը եւ Մուհամմեդ Սալահը։