Չին-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը նոր փուլ կմտնի

Չին-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը նոր փուլ կմտնի
Վաշինգտոնը մտադիր է Պեկինին մեղադրել թշնամական գործողություններ մեջ, որոնք իբրեւ թե չինական կողմը կատարել է հանդեպ ամերիկյան մասնակվոր եւ պետական սեկտորը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանությունները պլանավորել են իրենց մեղադրանքների հետ միասին ներկայացնել նաեւ այն բոլոր ապացույցները, որոնք վկայում են, որ Պեկինը վնասարար գործողություններ է կատարում ԱՄՆ հանդեպ։



Խոսքը վերաբերում է հատկապես մտավոր սեփականության գողություններին, կիբերհարձակումներին եւ ընտրական գործընթացներում ունեցած միջամտությանը։ Պարբերականի իրազեկ աղբյուրը ասել է, որ ամերիկյան կողմը նման ապացույցներ ունի տոննաներով։ «Միայն Ռուսաստանը չէ, որ զայրացնող գործոն է մեզ համար։ Դրանք Ռուսաստանն ու Չինաստանն են»,- մանրամասնել է պարբերականի աղբյուրը։