Ռուսաստանը վտանգավոր իրավիճակ է ստեղծում Կերչի նեղուցում

Ռուսաստանը վտանգավոր իրավիճակ է ստեղծում Կերչի նեղուցում
Ուկրաինայի ռազմածովային ուժերում դժգոհել են, որ ռուսական նավերը եւ ինքնաթիռները Կերչի նեղուցում ստեղծում են վտանգավոր միջադեպեր։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը։Ուկրաինական կողմը մանրամասնել է, որ այդ վտանգավոր միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ անցում են կատարել ուկրաինական նավերը։



Ուշագրավ է այն, որ ուկրաինական կողմը շեշտել է, որ մանեւրեր կատարարել է, առանց ռուսական կողմից արտոնություն խնդրելու՝ իրացնելով ազատ լողալու իրենց իրավունքը։ Ըստ հաղորդման, ռուսական նավերն ու ինքնաթիռները ամբողջ ընթացքում նեղուցով ուկրաինական նավերի անցման, ուղեկցել են ուկրաինացիներին չափազանց մոտ հեռավորությունից էլ թռիչքներ են իրականացրել ռուսական ավիացիային պատկանող ռազմական ինքնաթիռները։