Նախնական տվյալներով՝ Հայկ Մարությանն իր ձայներով գերազանցեց Տարոն Մարգարյանի ցուցանիշը

Նախնական տվյալներով՝ Հայկ Մարությանն իր ձայներով գերազանցեց Տարոն Մարգարյանի ցուցանիշը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը:



Համաձայն 34 տեղամասերից ստացված արդյունքների՝ «Իմ քայլը» դաշինքն այս պահին ունի 82.70% ձայն: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 1730 քվեով կամ ձայների 6.43%-ով:



Երրորդը «Լույս» դաշինքն է։ Այն ստացել է 4.78% ձայն կամ 1286 քվե:



Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակումներ են հրապարակվում տարբեր ընտրատեղամասերից, որտեղ ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ Հայկ Մարությանը բացարձակ առաջատար է։ Սրան զուգահեռ՝ օգտատերերից շատերն արդեն տոնում են Հայկ Մարությանի հաղթանակն ու շնորհավորում նրան քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։ Ոմանք նաև նկատել են, որ նախնական տվյալներով՝ Մարությանը ավելի շատ ձայն է հավաքել, քան Տարոն Մարգարյանը նախորդ ընտրություններում։