Կեցցե քաղաքացու հաղթանակը. Արարատ Միրզոյան

Կեցցե քաղաքացու հաղթանակը. Արարատ Միրզոյան
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.



«2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։



Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե քաղաքացու հաղթանակը»։