Ընտրատեղամասի դռները փակվեցին, կրկին բացվեցին

Ընտրատեղամասի դռները փակվեցին, կրկին բացվեցին
Նոր Նորքի 2/46 ընտրատեղամասի դռները փակվեցին 20:00-ին եւ կրկին բացվեցին 10 րոպե անց` «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուի համար, որը տասը րոպե ուշացել էր։ Նա պատճառաբանեց, թե մեքենան էր փորձում կայանել, այդ պատճառով էլ ուշացել է։ Ոստիկանները արձանագրություն կազմեցին եւ նրան ներս թողեցին։ Նշենք, որ այս տեղամասում 1925 ընտրողից ընտրությանը մասնակցել է 800-ը։ Հաշվարկը դեռեւս սկսված չէ։