Փառք Աստծո, գոնե մի անգամ նորմալ ընտրություններ տեսանք

Փառք Աստծո, գոնե մի անգամ նորմալ ընտրություններ տեսանք
Ճանաչված դերասան Աշոտ Եդիգարյանն իր ընտրությունն արել է 9/47 տեղամասում․ «Շատ հանգիստ, նորմալ, սուսիկ- փուսիկ վիճակ էր, մարդկանց մեջ ներվ չկա՝ լավ իմաստով։ Այսինքն այն լարվածությունը, որ առաջ տեսնում էինք ընտրությունների ժամանակ մարդկանց աչքերի մեջ՝ թե ում ընտրեցիր, նույնիսկ իրար աչքով ունքով էին անում, հիմա այլեւս չկա։ Առանձնապես հերթ չկար, մեկ ու մեջ մարդիկ մտնում էին, սիրուն, կուլտուրական, տակտով իրենց ընտրությունը կատարում ու դուրս էին գալիս, ինչը ինձ շատ ուրախացրեց»,-ասում է դերասանն ու նշում, որ խաղաղ մթնոլորտ էր տիրում ընտրատեղամասում․ «Փառք Աստծո գոնե մի անգամ նորմալ ընտրություններ կտեսնենք ավելի ճիշտ՝ արդեն տեսանք»։