Ես իմ մատյանը ձեր պատճառով չեմ կեղտոտելու. միջադեպ ընտրատեղամասում

Ես իմ մատյանը ձեր պատճառով չեմ կեղտոտելու. միջադեպ ընտրատեղամասում
Շենգավիթ վարչական շրջանի 8/05 ընտրատեղամասում լարված իրավիճակ է։



Մեզ ահազանգած քաղաքացին պատմում էր, որ հանձնաժողվի նախագահը հրաժարվում է մատյանում արձանագրել, որ «Իմ քայլը» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձերը լքում են ընտրատեղամասը։



Քաղաքացու փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը ասել է․ «Ես իմ մատյանը ձեր պատճառով չեմ կեղտոտելու»։



Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։



Նշենք, որ 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 23,72 տոկոսը, ամենաակտիվը Շենգավիթում են։



**Աննա Պապիկյան**