ԲՀԿ համակիրները ետ չեն մնում

ԲՀԿ համակիրները ետ չեն մնում
**«Հրապարակը»** գրել էր, որ «Իմ քայլը» դաշինքի համակիրները լուսանկարում են իրենց քվեաթերթիկները և տեղադրում համացանցում։ Պարզվում է, որ ԲՀԿ համակիրները նույնպես ետ չեն մնում՝ չնայած որ առաջինը հենց ԲՀԿ-ն էր ահազանգել, որ տեղի են ունենում նմանատիպ խախտումներ, այս անգամ էլ հայտնվել է լուսանկար, որտեղ երևում է, որ քաղաքացին քվեարկել է Նաիրա Զոհրաբյանի օգտին, և վերտառել է այսպես․ «Իմ քվեն տվել եմ բարեկարգ, հարամարավետ Երևանի օգտին»։



Նշենք նաև, որ երկու կողմն էլ՝ թե՛ ԲՀԿ-ն , և թե՛ «Իմ քայլը» դաշինքը կարծիքներ են հայտնում, որ դա իրենց դեմ արվող սև PR- է։ Նաև տեղեկացնենք, որ քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով: