Դե, եթե չցանկանան կոալիցիա կազմել, կլինենք ընդդիմություն

Դե, եթե չցանկանան կոալիցիա կազմել, կլինենք ընդդիմություն
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից այսօր **Hraparak.am**-ը հետաքրքրվեց՝ եթե բավարար ձայներ չհավաքի և կոալիցիա կազմելու անհրաժեշտություն առաջանա, ինքը կոալիցիա կկազմի՞ այլ ուժերի հետ։ Հայկ Մարությանն ասաց, որ իրենք պատրաստ են յուրաքանյուր ֆորմատի։



«Ինձ համար անձամբ և մեր թիմի համար ամենակարևորը մեր Երևանը կառուցելն է, մեր Երևանը դարձնել երազանքների քաղաք։ Թե դա ինչ ճանապարհով կլինի, դա կարևոր չի այն առումով, որ մենք պատրատս ենք բոլորի հետ համագործակցենք և բոլորի պայծառ մտքերն անպայման օգտագործելու ենք»,-ասաց Մարությանը։



Իսկ եթե չցանկանա՞ն իր հետ կոալիցիա կազմել մյուս ուժերը։ Մարությանը դարձյալ նույն պատասխանը տվեց, որ յուրաքանչյուր ֆորմատի պատրաստ են։ «Սա նշանակում է՝ բաց ենք յուրաքանչյուր ֆորմատի համար»,-ասաց նա։ Այսինքն՝ ի՞նչ կանի, եթե իր հետ չցանկանան կոալիցիա կազմել, Մարությանն ասաց․ «Դե, եթե չցանկանան, կլինենք ընդդիմություն, ի՞նչ ասեմ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**