Քոչարյանը քվեարկության չի մասնակցի մի պարզ պատճառով

Քոչարյանը քվեարկության չի մասնակցի մի պարզ պատճառով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։ Այս մասին **Hraparak.am**-ին հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Թե ինչու, Սողոմոնյանն ասաց․ «Առնվազն այն պարզ պատճառով, որ նրա անձնագիրը ՀՔԾ-ն վերցրել է, իր մոտ չէ»։



Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն իր մոտ է պահում Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը՝ պայմանավորված նրա նկատմամբ հարուցված քրեական գործով։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**