Քոչարյանի որդին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի

Քոչարյանի որդին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին «Հրապարակը» տեղեկացավ «Դատալեքս» ատական տեղեկատվական համակարգից:



ՀՀ 2-րդ նախագահի որդին պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:



«Դատալեքսում» չի նշվում, թե Արթուր Վանեցյանի հրապարակավ արված ինչ հայտարարության համար է Սեդրակ Քոչարյանը հերքում և փոխհատուցում պահանջում: Նշենք նաև, որ գործովդատավորը Աիդա Մելիքսեթի Դավթյանն է։