Լուկաշենկոն մանրամասներ է ներկայացրել Պուտինի հետ ունեցած բանակցություններից

Լուկաշենկոն մանրամասներ է ներկայացրել Պուտինի հետ ունեցած բանակցություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է որոշ մանրամասներ ռուս գործընկերոջ հետ ունեցած բանակցություններից։ Համաձայն [БелТА](http://www.belta.by/president/view/lukashenko-i-putin-v-sochi-obsudili-politicheskoe-vzaimodejstvie-i-ukrainskuju-tematiku-318817-2018/?utm_source=belta&utm_medium=news&utm_campaign=accent)-ի, երկու նախագահները խոսել են քաղաքական գործակցությունից եւ Ուկրաինական հակամարտությունից։ Նա ասել է, որ քաղաքական գործակցության հարցերը վերաբերել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ձեւաչափերին եւ միասնական պետւոթյան կառուցման գործընթացին։ «Շատ ուշադրություն հատկացրել ենք ցավոտ հարցերին ԱՊՀ շրջանակներում, որոնք վերաբերում են մեր երկու պետություններին։ Խոսել ենք նախ եւ առաջ Ուկրաինայի մասին։ Երկխոսությունը շատ դրական հունով ընթացավ եւ արդյունավետ էր»,- ասել է Լուկաշենկոն։