Պետք է այնպես անենք, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենան բոլորը․ԱԱԾ տնօրենը ՀՖՖ նախագահն է

Պետք է այնպես անենք, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենան բոլորը․ԱԱԾ տնօրենը ՀՖՖ նախագահն է
Այսօր Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում կայացավ ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը: Ժողովի ընթացքում նաև կայացավ ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:



Ժողովի ժամանակ նախ հաստատվեց ՀՖՖ կանոնադրությունը, հետո արդեն ընտվեց ՀՖՖ նախագահը։ 24 պատվիրակների միաձայն ընտրությամբ Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ:



«Վերջին 2 ամսում իմ թիմի հետ կազմել ենք ծրագիր, որով պետք է զարգացնենք ֆուտբոլը: Առաջնային սկզբունքը՝ ֆուտբոը բոլորի համար է: Ամեն ինչ պետք է սկսվի սիրողական ֆուտբոլից: Անչափ բարդ է, բայց պետք է այնպես անենք, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենան բոլորը: Յուրաքանչյուր համայնք, պետք է ունենա գոնե մեկ խաղադաշտ: Մարզերում ֆուտբոլ զարգացնելը պետք է լինի մեր ծրագրի գլխավոր դրույթները: Փակելու ենք ՀՖՖ-ֆուտբոլային ակումբներ թշնամանքի էջը։ »,- նախքան որպես ՀՖՖ նախագահ ընտրվելը իր ելույթում ասաց ԱԱԾ տնօրենը։



Նծենք, որ վանեցյանը առաջադրված միակ թեկնածուն էր։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2002 թվականից ղեկավարում էր Ռուբեն Հայրապետյանը: Նա մշտապես ասում էր, որ չի պատրաստվումլքել ՀՖՖ նախագահի պաշտոնը, սակայն ամռանը անսպասելիորեն հայտարարեց, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ապա ինքը կսատարի նրա թեկնածությանը։