ՀԱՊԿ առաջին հայտարարությունը՝ հայտնի սկանդալից հետո

ՀԱՊԿ առաջին հայտարարությունը՝ հայտնի սկանդալից հետո
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրեբջանական սահմանային լարվածության առնչությամբ։ «Խորը մտահոգություն ենք հայտնում կապված վերջին շրջանում հայ-ադրբեջանական պետական սահմանի եւ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծման հետ կապված, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի Հայաստանի Հանրապետությում։



Վստահ ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը հանգեցնելու է լարվածության նոր ալիքի եւ բերելու է Մինսկի խմբի ջանքերի խաթարմանը։ Նկատի ունենալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցչի փոխանցած տեղեկությունները ՀԱՊԿ Մշտական խորհրդի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, կոչ ենք անում դադարեցնել կրակոցները եւ լարվածության խորացումը ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի մոտ, նպատակ ունենալով թույլ չտալ ՀԱՊԿ անդամ ՀՀ անվտանգության համար առաջ եկած սպառնալիքների աճը»,- ասված է հայտարարության մեջ։