«Հրապարակ». Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը

«Հրապարակ». Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը
Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը՝ 2017թ․ սեպտեմբերի 7-ին։



«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յ․ Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգեւատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»,- գրված է հրամանագրում։ Բայց կառավարության կայքում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ բառացի գրված էր․ «Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրել է Երախտագիտության մեդալով»։



Ի դեպ, խոսակցություններ կան, որ Արթուր Վանեցյանը ժամանակավորապես է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը․ բանակցում են, որ Ջորկաեֆին հրավիրեն այդ պաշտոնին։