Ուժգին երկրաշարժ` Չիլիում

5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում։ Այս մասին հայտնում է Միջերկրածովյան-Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվում է 143 հազար բնակչություն ունեցող Կալամա քաղաքից 158 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը 126 կմ է։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Կարծիքներ