Բոլորը մետրո են ուզում, ուզում են ճաշակով երաժշտություն լսել․ արվեստագետը՝ ընտրությունների մասին

Բոլորը մետրո են ուզում, ուզում են ճաշակով երաժշտություն լսել․ արվեստագետը՝ ընտրությունների մասին
Արվեստագետ Նորայր Այվազյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը նախկին քարոզարշավների հետ համեմատած անցնում են շատ լավ։ «Մի քանի նյարդային դեպքեր եղան, դրանք էլ՝ ոչինչ»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին, թե որ քաղաքական ուժն ավելի շատ անդրադարձավ մշակութային ոլորտին․ «Ծրագրային իմաստով բոլորն էլ նույն բանն են ասում, չեն տարբերվում, ի՞նչ են ասում, որ տարբերվի։ Բոլորը մետրո են ուզում, ուզում են աղբ թափել, ուզում են ճաշակով երաժշտություն լսել։ Որ ասեմ էականորեն տարբերվում է՝ այդպես չէ։ Անահիտ Թարխանյանը մի քիչ ավելի մասնագիտական է խոսում, էն մյուսը ասում է՝ ես ներդրումներ կբերեմ, ընտրությունները ցույց կտան»,- կարծում է արվեստագետը։



Ապրիլյան հեղափոխությունից հետո Երեւանի ավագանու ընտրությունները լինելու են առաջին համապետական ընտրությունները, ինչպիսի՞ մասնակցություն կարող ենք ակնկալել։ «Շատ կլինի։ Հետեւելով հանդիպումներին, հավաքներին՝ տեսնում եմ, որ մարդիկ շատ ոգեւորված են, եւ մասնակցությունը կկազմի մոտ 70 տոկոս։ Ժողովուրդը այդ ամենն իրեն է վերագրում, ուզում է վերահաստատվել, կա մեծ ոգեւորություն»,- նշեց Նորայր Այվազյանը։