Հունաստանի Այտոլիկո կղզին պատվել է սարդոստայնով

Հունաստանի Այտոլիկո կղզին պատվել է սարդոստայնով
Հունական Այտոլիկո կղզում սարդերը սարդոստայնով պատել են ափամերձ շրջանը ավելի քան 300 մետր ձգվածությամբ։ Սարդոստայնով պարուրվել է ամեն ինչ՝ ծառերից մինչեւ թփեր ու տերեւներ։ Այս մասին հայտնում է Newsit.gr-ը։ Մասնագետներն այս երեւույթը պարզաբանում են սարդերի բազմացման համար բարենպաստ պայմանների առկայությամբ։



Անոմալ շոգ եղանակը նպաստել է, որպեսզի կղզում հայտնվեն մեծ քանակությամբ միջատներ, որոնցով սնվում են սարդերը, ինչն էլ այսպես ասենք՝ սարդերի մոտ բերել է ժողովրդագրական պայթյունի։ Մասնագետները հավաստիացնում են, որ բնությանը սարդերի վարքագիծը վնաս չի տա, մարդկանց նույնպես։ Ավելին, սարդերի նման բազմացումը նույնիսկ օգտակար կլինի, քանի որ շոգերի պատճառով շատացել են մոծակները եւ սարդերը որպես իրենց կեր ծառայեցնելով մոծակներին, կկարգավորեն դրանց քանակը կղզում։