Պատմության մեջ առաջին անգամ Կիմ Չեն Ընը կարող է այցելել Սեուլ

Պատմության մեջ առաջին անգամ Կիմ Չեն Ընը կարող է այցելել Սեուլ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է մոտակա ժամանակներս այցելել Սեուլ։ Այս մասին հայտնում է Сhinhua լրատվական գործակալությունը։



Համաձայն հրապարակման, եթե այն տեղի ունենա, ապա դա կլինի առաջինը պատմության մեջ։ Կիմ Չեն Ընը նաեւ հայտարարել է, որ հրահանգել է ապամոնտաժել Յոնբյոնի միջուկային կայանները եւ փակել Թոնչհանիի միտուկային փորձարկումների բազան։



«Հյուսիսային Կորեան, համահունչ Փհենյան-Վաշինգտոն համատեղ բարձր մակարդակի հանդիպման ոգուն, մտադրություն է հայտնել հավելյալ միջոցներ ձեռնարկել, ինչպես օրինակ Յոնբյոնի միջուկային օբյեկտի լիակատար ապամոնտաժումն է»,- ասված է օրերս երկու Կորեաների ղեկավարների՝ այս տարվա մեջ արդեն 3-րդ անգամ կայացած հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։