Դաշնամուրը կզարդարի Սարյանի այգին

Դաշնամուրը կզարդարի Սարյանի այգին
Մարտիրոս Սարյանի պուրակում կայացավ մշակույթի նախարարության եւ «Փուշ» նախագծի իրականացրած համագործակցության նոր նախագծի մեկնարկը, որի ընթացքում պաշտոնապես բացվեց եւ հանրությանը ներկայացվեց դիզայներ-նկարիչների ձեւավորած դաշնամուրը։ Նախարար Լիլիթ Մակունցը, խոսելով նախագծի եւ դրա շրջանակներում հանրության հետ արդյունավետ համագործակցության շարունակականության անհրաժեշտության մասին, հավաստիացրեց, որ համագործակցության նոր նախագծի շրջանակներում Երեւանի տարբեր հատվածներում եւս տեղադրվելու են նույնպիսի դաշնամուրներ, որոնք կունենան հեռախոսները լիցքավորող եւ Wi-Fi տրամադրող սարքեր։



Դաշնամուրի վրա առաջինը նվագեց Տիգրան Մանսուրյանը, ապա այն հանձնվեց ներկաներին։ Սարյանի այգում տեղադրված դաշնամուրը մշտապես բաց է լինելու հանրության առաջ, եւ տրվելու է հնարավորություն ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները սոցիալական ցանցերում բեռնելու համար՝ օգտագործելով #playwithus եւ #creatwithus հեշթեգները։