Քսենյա Սոբչակը հղի է

Քսենյա Սոբչակը հղի է
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հղի է։ Նա կմայրանա երկրորդ անգամ։ Այս մասին գրում է Super.ru-ն, հղում տալով Սոբչակի ընտանիքի ներկայացուցիչ Կիրիլ Սուխանովին։ Սուխանովը պարբերականի հետ զրույցում հաստատել է Սոբչակի հղի լինելու փաստը հավելելով, որ ներկայումս հղիությունը դեռ գտնվում է վաղ շրջանում։



Սուխանովը ասել է, որ այլ մեկնաբանություններ չեն լինի։ Ավելի վաղ, Սոբչակի հղիության մասին լուրերը հաստատել էր հաղորդավարուհու ոճաբան Մաշինյա Միշինան։