Հերթը Սամվել Բաբայանինն է
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
Բաբայանը հանձնաժողով կներկայանա նոյեմբերի 29-ին, ժամը 11.00-ին։
Նշենք, որ Բաբայանը առաջին անգամ է «հարցաքննվելու» հանձնաժողովում, մինչ այդ հանձնաժողովում ներգրավված էր որպես ռազմական փորձագետ եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, սակայն անցած տարվա ապրիլին դադարեցրեց համագործակցությունը։
Կարծիքներ