«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ
Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։



Նա հաճախ հանդիպում է նաեւ Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․ «Եվ վերջ, եթե որեւէ շրջանակի հետ հանդիպում լիներ, կխոստովանեի»։ Քննչական կոմիտեում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել այս 2 պաշտոնյաների դեմ՝ լիազորություններն անցնելու, խարդախության առերեւույթ դեպքի վերաբերյալ։



Ուշագրավ է, որ Սարգսյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, թե հավանաբար սեպտեմբերին դուրս կգա ՀՀԿ-ից, սակայն ամռան ընթացքում մտափոխ է եղել։