Ի՞նչ է փնտրում «Փըրֆեքթ աուդիտ» ՍՊԸ-ն Հրազդանի քաղաքապետարանում

Ի՞նչ է փնտրում «Փըրֆեքթ աուդիտ» ՍՊԸ-ն Հրազդանի քաղաքապետարանում
Կոտայքի մարզպետարանի կողմից Հրազդանի քաղաքապետարանում իրականացված հսկողության արդյունքում ըստ մարզպետարանի կայքի՝ արձանագրվել էին մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ. օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել՝ նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:



Ըստ շրջանառվող լուրերի՝ մարզի դատախազությունը ետ է վերադարձնում մարզպետարանի կողմից տրամադրված փաստաթղթերը, այն համարելով անհիմն: Այս ամենից պատվով դուրս գալու համար այս անգամ էլ Հրազդանի քաղաքապետարանում նոր աուդիտ է սկսվում, այս անգամ արդեն անհատ կազմակերպության կողմից: Քաղաքապետարանում աուդիտը իրականացվում է «Փըրֆեքթ աուդիտ» ՍՊԸ-ն:



Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե երբ կվերջանան ստուգումները, եւ ինչպես նաեւ ոչինչ չի կարող ասել ստուգոմների արդյուքնների մասին: Նա խորհուրդ տվեց մեզ սպասել մինչեւ աուդիտի ավարտը:



Մեր տեղեկություններով՝ ստուգումների ժամկետը լրանում է սեպտեմբերի վերջին: Հրազդանի քաղաքապետարանը անկախ աուդիտի արդյունքներից համայնքի բյուջեից մոտ 900 հազար դրամ կվճարի ծառայության դիմաց: Այստեղ գլխավորը ոչ այնքան վճարող գումարի չափն է, այլ ամեն գնով այնպիսի խախտումներ գտնելը, որ այս անգամ դատախազությունը գործին ընթացք տա: Այստեղ են ասել՝ առուն թռեք, նոր ասեք՝ հոպ:



Նելլի Կարապետյան