ԱՄՆ-ն եւ Լեհաստանը համատեղ կհակազդեն ռուսական ագրեսիային

ԱՄՆ-ն եւ Լեհաստանը համատեղ կհակազդեն ռուսական ագրեսիային
ԱՄՆ եւ Լեհաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Անջեյ Դուդան հայտարարել են, որ Ռուսաստանը համարվում է երկու երկրների համար էլ ամենից արդիական սպառնալիքներից մեկը եւ որոշել են համատեղ հակազդել ռուսական ագրեսիային։ Այս մասին հայտնում է «[РИАНовости»](http://ria.ru/) լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, երկու առաջնորդները փաստել են, որ լեհ-ամերիկյան հարաբերություններում գործակցությունը կարեւոր է անվտանգությանն առնչվող մարտահրավերները հաղթահարելու համար, ինչպես եւ տնտեսական զարգացման, կայունության եւ ծաղկման համար։ Երկու ղեկավարները նաեւ արձանագրել են, որ երկուստեք մյուս սպառնալիքներն են գլոբալ ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, եւ զանգվածային ոչնչացման սպառազինությունները։