Բաքուն անգամ բանտարկված Ռուբեն Վարդանյանից է վախենում

Բաքուն անգամ բանտարկված Ռուբեն Վարդանյանից է վախենում

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական սեւ քարոզչությունը չի դադարում անգամ այն ժամանակ, երբ նա գտնվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության Բաքվի քննչական մեկուսարանում: Թվում է, թե անգամ այս իրավիճակում է Բաքուն նրանից վտանգներ զգում: Դեռեւս այն ժամանակ, երբ Վարդանյանը գտնվում էր Արցախում եւ փորձեր էր անում փրկել Արցախն ադրբեջանացումից, ադրբեջանական մեդիան լծված էր նրան սեւացնելու գործին. ադրբեջանցի լրագորղներն ամեն կերպ ուզում էին հիմնավորել, որ Վարդանյանը «նարկոբարոն» է,  ֆինանսական զեղծարար, խաբեբա, հանցագործ: Հիմա էլ նրան ադրբեջանական մեդիայում համարում են Բաքվի դեմ պատրաստվող  «Նեմեսիս-2»-ի սցենարիստ, ահաբեկչական կառույցի կազմակերպիչ: Ադրբեջանը ծանր է տանում Վարդանյանի մասին հրապարակվող հոդվածները միջազգային մամուլում, որտեղ նա դրական լույսի ներքո է ներկայացվում: Այդ հրապարակումները համարում են «փողով պատվիրված, շինծու»: 

«Նեմեսիս-2 նոր ահաբեկչական պլանի սցենարիստ Ռուբեն Վարդանյանը, դառնալով Խանքենդիի անօրինական ռեժիմի առաջնորդը և անջատողականների ահաբեկչական զինված խմբավորումների գլխավոր հովանավորներից մեկը, իրեն համարեց «Արցախի փրկիչ»: Ճիշտ է, հետագա իրադարձությունները հակադրվեցին Վարդանյանի «բիզնես նախագծին», որը հայտնի իրադարձություններից և Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումից հետո ստիպված էր իր «կարիերան» շարունակել պետության քննչական մեկուսարանում»։- գրում է ադրբեջանական մեդիան: 

Իսկ Ռ. Վարդանյանին Խաղաղության Նոբերլյան մրցանակի առաջադրելը ցնցումների մեջ է գցել օկուպանտ երկրի քաղաքական ու լրատվական դաշտը, որոնց կարծիքով Վարդանյանը խանգարել է Հայաստանի եւ Արբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին. «Բոլորին է հայտնի Վարդանյանի կողմից Ղարաբաղում ապօրինի զինված կազմավորումների ֆինանսավորման և «Արցախի փրկչի» կործանարար ազդեցության բազմաթիվ փաստեր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի վրա։ Բաքվի Նոբելը Մոսկվայի Վարդանյանի համար չէ Իսկ ի՞նչ մրցանակի կարող է հավակնել մի սուբյեկտ, ով դեմ է եղել ղարաբաղցի հայերի վերաինտեգրմանը Ադրբեջանին և նրանց ներքաշել է նոր ռազմական հակամարտության մեջ»,-գրում է ադրբեջանական իշխանամետ մեդիան: 

Այս ամենից հետո հավատալ Խարմիր Խաչի կամ մյուսների այն հավաստիացումներին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավար-գերիներին Բաքվի բանտում նորմալ են վերաբերվում, առնվազն միամտություն կլինի: Պարզ, որ նրանք ենթարկվում է խոշտանգումների եւ անմարդկային ճնշումների, իսկ Հայաստան պետությունը եւ հայ հասարակությունը ոչինչ չի ձեռնարկում նրանց ազատելու համար: