Նաիրա Զոհրաբյանի ծրագիրը լուրջ ծրագիր է․ Արամ Սարգսյան

Նաիրա Զոհրաբյանի ծրագիրը լուրջ ծրագիր է․ Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին հարցրինք՝ եթե ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը բանավեճի մարտահրավեր նետեր «Լույս» դաշինքին և Արտակ Զեյնալյանին, ապա իրենք կընդունեի՞ն այդ մարտահրավերը։ Սարգսյանն ասաց, որ պատրաստ են ցանկացած բանավեճի, նաև նշեց, որ ծանոթացել է Նաիրա Զոհրաբյանի նախընտրական ծրագրին․



«Մենք պատրաստ ենք ցանկացած մակարդակով ցանկացած թեկնածուի հետ բանավեճի նստել։ Արտակ Զեյնալյանն այդ մասին ասել է։ Իսկ ինչո՞ւ ոչ, որևէ խնդիր չենք տեսնում։ Ես անձամբ կարդացել եմ Նաիրա Զորհրաբյանի՝ որպես քաղաքապետի, նախընտրական ծրագիրը և ասեմ, որ լուրջ ծրագիր է, և լուրջ նյութական միջոցներ կան դրված այդ ծրագրի տակ, ինչքանո՞վ այդ ներդրումները կկարողանան հետագայում ապահովել, չեմ կարող ասել, բայց որ քաղաքը աղբահանության, տրանսպորտի, վերելակային համակարգի խնդիրներ ունի ու դրանք մոտավորապես այդ կարգի գումարներ են պահանջում և ծրագրում ճիշտ է հաշվարկված, անխոս, այդպես է», - ասաց Արամ Սարգսյանը։