Պաղեստինը աջակցել է Ղրիմի մասով Ռուսաստանի դիրքորոշմանը

Պաղեստինը աջակցել է Ղրիմի մասով Ռուսաստանի դիրքորոշմանը
Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆըզ Նոֆալը հայտարարել է, որ իր երկրի ղեկավարությունն աջակցում է Ղրիմյան կամուրջի կարգավիճակի հետ կապված Մոսկվայի ունեցած դիրքորոշմանը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Համաձայն դեսպանի խոսքերի, պաղեստինյան կողմը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել Ղրիմում եւ աջակցում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ Դեսպան Նոֆալը մանրամասնել է, որ թերակղզու կարգավիճակի պաշտոնական ճանաչումը կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ կքննարկվեն երկկողմ ակտուալ հարցերը։