«Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովում ուշագրավ է «Ելք»-ի կազմը

«Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովում ուշագրավ է «Ելք»-ի կազմը
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն՝ Գեւորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան։ ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գեւորգ Պետրոսյան։ Ուշագրավ է «Ելք»-ի կազմը։



Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովում աշխատելու հավակնություն է ունեցել իրավաբան Էդմոն Մարուքյանը, սակայն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մինչեւ վերջին պահը ձգել է, ապա ներկայացրել «ՔՊ» անդամներ Ալեն Սիմոնյանի եւ Հովիկ Աղազարյանի թեկնածությունները՝ եւս մեկ անգամ հավաստելով, որ դաշինք այլեւս չկա։ Ի դեպ, քանի որ «ՔՊ»-ն դեմ էր հանձնաժողովի ստեղծմանը, ամենայն հավանականությամբ, նրա ներկայացուցիչները չեն մասնակցի աշխատանքներին։ Իսկ ՀՅԴ-ի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է։