Վերջը հայտնի դարձավ, թե ինչ կար առգրավված համակարգչում

Վերջը հայտնի դարձավ, թե ինչ կար առգրավված համակարգչում
Վերջը հայտնի դարձավ, թե ինչ կար առգրավված համակարգչում



Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․



##### [Sevak Hakobyan](https://www.facebook.com/sevak.hakobyan.33?hc_ref=ARTGUqVeVtrC-aGOO9C0UM8R_UkiDUmlrC2CzDvSlcBtrLEDP8DWfQLZInYdfiWCir4&fref=nf&__xts__%5B0%5D=68.ARDY4OR3NZHHXySCaQ5e0h52vDN89LNC2XjXEjn4MTlntdM8mjatA4X8OWU0c-hdPUMwdQqaPs3wQNEl79HXN6XGWU6kiJKnC7149qwpUhYNcDSh9zTANqldgfG6q7goDV3o8wF8vL-S8w_uNlb3xuTGHtiUhanBu1U_mpv9rGx1WGbrL2bJfFBBA_ZFf-E8109ImRDKAmK0Ds0dB5EgYr38gWJnxt7oXDNhIZSC&__tn__=C-R)



Ի դեպ, մի կարևոր հանգամանքի մասին. Համակարգչում, որն առգրավվել է ինձնից, պարունակում է գեղարվեստական ֆիլմի սցենար, որը ես եմ գրել՝ առաջիկայում նկարահանելու ակնկալիքով։ Հուսամ, որ կպահպանվի հեղինակային իրավունքները, և ես առաջիկայում չեմ տեսնի ֆիլմը քննչական մարմինների կողմից նկարահանված՝ սեփական դերասանական կազմով։



Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, ի թիվս այլ հասցեների, օպերատիվ-քննչական խումբն  այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ խուզարկություն կատարելու համար։