«Բարսելոնայում» անդրադարձել են Մեսսիի՝ ավագի թեւկապ ունենալուն

«Բարսելոնայում» անդրադարձել են Մեսսիի՝ ավագի թեւկապ ունենալուն
«Բարսելոնա»-ի նախագահ Հոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին բավականին փոխվել է այն բանից հետո, երբ նրա թեւին հայտնվել է ավագի թեւկապը։ Այս մասին հայտնում է Onda Cero-ն։ Նշենք, որ Մեսսին ստանձնել է կատալոնացիների ավագի պաշտոնը այն բանից հետո, երբ այնտեղից հեռացել է Անդրես Ինյեստան։



«Մեսսին շատ ուրախ է այտեղ։ Նա չափազանց երջանիկ է, որ ունի հնարավորություն հաղթելու «Բարսելոնայի» կազմում։ Լիոնելը փոխվել է, ստանփնելով թիմի ավագի պարտականությունները»,- ասել է Բարտոմեուն։ Նշենք, որ ընթացիկ սեզոնին Մեսսին անցկացրել է հինգ հանդիպում հարվածելով հինգ գոլ եւ ապահովելով երեք արդյունավետ փոխանցում։