Հայտնի է Բիլ Գեյթսի վերաբերմունքը Թրամփի հանդեպ

Հայտնի է Բիլ Գեյթսի վերաբերմունքը Թրամփի հանդեպ
«Մայքրոսոֆթի։ հիմնադիր Բիլ Գեյթսը բացառիկ հարցազրույց է տվել բրիտանական [The Guardian](https://www.theguardian.com/global-development/video/2018/sep/18/bill-gates-interview-donald-trump-video) –ին, որտեղ հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին համարում է լայնախոհ եւ քաղաքականության մեջ մեծ մասշտաբի մտածողություն ունեցող գործիչ։  Գեյթսը նկատել է, որ Թրամփն այն մարդկանցից է, ով հոգ է տանում մյուս մարդկանց մասին եւ բաց է նոր գաղափարների համար, հատկապես եթե այդ գաղափարները սովորականից այլ կերպ գործելու հնարավորություն են տալիս։ Գեյթսը մանրամասնել է, որ Թրամփը բավական լավ յուրացրել է Պենտագոնի ղեկավար Մետիսի՝ փափուկ իշխանության գաղափարը եւ այժմ կարելի է համոզել նրան այլ պետություններին օգնելու ամերիկյան նախաձեռնությունների հարցում։ Գեյթսը նկատել է, որ ներկայումս ՄԱԿ մոլորակի բնակչության  կայուն զարգացման զեկույցում արդեն նկատելի է, որ առաջադրված խնդիրները լուծվում են հատկապես այն շրջաններում, որոնք մոլորակի ամենից աղքատ ռեգիոններն են հանդիսանում։ Հատկապես այս համատեքստում կարեւորել է միլիարդատերը Աֆրիկան, հայտարարելով, որ Արեւմուտքը չպետք է աչքաթող անի Աֆրիկան։