100 միլիոն դրամ՝ անկախության օրվա համար

100 միլիոն դրամ՝ անկախության օրվա համար
Այս տարվա անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, միջոցառման բյուջեն չի գերազանցի 100 միլիոն դրամը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ միջոցառումները հիմնականում կանցկացվեն Հանրապետության հրապարակում։



Միջոցառման բյուջեն, նախնական հաշվարկներով, չի գերազանցի 100 միլիոն դրամը։



Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումներն այս տարի կանցնեն «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, և միջոցառումների հիմնական կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, այսօր մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։



Նա նշեց, որ հրապարակ տանող բոլոր փողոցները փակ են լինելու երթեւեկության համար. «Այն բոլոր բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներառելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և մշակութային բոլոր շերտերը։ Շատ կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից։ Կտեսնեք բոլորովին նոր դեմքեր՝ երիտասարդ, տաղանդավոր դեմքեր»։



Բանախոսը նաեւ նշեց, որ անկախության օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդունելություն է լինելու Բաղրամյան 26-ում։