Հրամանատարը սփոփում է զինվորին. մի լուսանկարի պատմություն

Հրամանատարը սփոփում է զինվորին. մի լուսանկարի պատմություն
Գյումրու Վարադան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վերջին շրջանի ամենամեծ հաջողությունը «Հարսանիք թիկունքում» ներկայացումն է, որը պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Միայն Գյումրիում, ինչպես մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, այս ներկայացումը 10-12 հզր հանդիսատես է ապահովել: Ներկայացումն առանց հուզվելու դիտել հնարավոր չէ: Թեև բեմում չկան պատերազմական տեսարաններ, բայց առանց վառոդի ու կրակոցի էլ, նկարագրությունն անթերի է՝ շնորհիվ պրոֆեսիոնալ դերասանական խաղի: ՀՀ մշակույթի նախարարության, Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնը երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկայացրեց ապրիլյան քառօրյային նվիրված՝ «Հարսանիք թիկունքում» դրամայի Արցախյան առաջին ներկայացումը։Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է հրապարակել, որն արվել է ներկայացման պահին: Զինվորն արտասվում է, իսկ հրամանատարը սփոփում է նրան: Պարզվում է՝ արցախցի տղան, կորցրել է եղբորը քառօրյա պատերազմում, հիմա էլ ինքն է զինվոր, իսկ ներկայացումը նրան այն աստիճան է հուզել, որ արտասվում է:



«Փայլուն դերասանական կազմ,պրոֆեսիոնալ թիմ....սա սոսկ ներկայացում չէր ...այլ մեր կյանքի ողբերգական էջերից մեկը ...որը ներկայացվեց այնքան իրական և հուզառատ,որ մարմնիս բոլոր բջիջներով հանդերձ համակված էի սյուժեի մեջ...և ինձ զգում էի ոչ թե հանդիսատես.այլ դրամայի մասնակից.... սա դերասանական խաղ չէր...այլ իրական զգացմունքների,հույզերի արտահայտում....դուք գերազանցեցիք բոլոր սպասումները....»,-նշում է հանդիսատեսներից մեկը; Նշենք, որ արցախյան հյուրախաղերին հաջորդելու են երևանյան ներկայացումները: Մինչ այդ Գյումրու դրամատիկական թատրոնը 2 հյուխաղով հասցրել էր լինել մայրաքաղաքում, սակայն հանդիսատեսի պահանջը ստիպել է կրկին վերադառնալ Երևան: Նկատենք, որ Արցախում ներկայացման տոմսերը համեմատաբար էժան են վաճառվել՝ 1500դրամ, իսկ Երևանում՝2000-5000դրամ:



_Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից։_



**Արևիկ Հակոբյան**