Ուկրաինացի ծայրահեղականները ուղիղ եթերում լրագրող են ծեծել

Ուկրաինացի ծայրահեղականները ուղիղ եթերում լրագրող են ծեծել
Ուկրաինական Ս-14 ռադիկալ խմբավորման ներկայացուցիչները ուղիղ եթերում ծեծի են ենթարկել NewsOne-ի լրագրող Դարիա Բիլերին։ Դեպքը տեղի է ունեցել Կիեւում, Գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել ծայրահեղականների եւ ոստիկանության բախումը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ։



Լրագրողը ներկայացնելիս է եղել Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցող բախումը, երբ հանկարծակի կադրում հայտնվել են ծայրահեղականները եւ մի քանի անգամ հարվածել լրագրող Բիլերին եւ անվայել խոսքեր ասել ու հայհոյել։ Դարինա Բիլերը մի կողմ է քաշվել եւ կրկին շարունակել աշխատանքը, սակայն խումբը հետապնդել է նրան եւ շարունակել վիրավորել։ Հաղորդվում է, որ ներկայումս Դարինա Բիլերի մոտ լսողության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։ Ուկրաինայի Ժուռնալիսնտերի միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն դատապարտել է կատարված բռնարարքը։ Հայտնի է նաեւ, որ դեպքի վայրում գտնվող ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել լրագրողի անվտանգությունը ապահովելու համար։