Թատերականի ուսանողները պահանջում են Դավիթ Մուրադյանի հրաժարականը (տեսանյութ)

Թատերականի ուսանողները պահանջում են Դավիթ Մուրադյանի հրաժարականը (տեսանյութ)
Ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական կոռուպցիոն բացահայտումն է արձանագրվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։



Այսօր արդեն վաղ առավոտից Թատերականի ուսանողությունը ռեկտորի սենյակում պահանջում է Դավիթ Մուրադյանի հրաժարականը։ Ուսանողների բոլոր հարցերին՝ կապված պրոռեկտորների չարաշահումների հետ, Մուրադյանը պատասխանում է, որ նախ պետք է քննությունն ավարտվի, որ կարողանա բան ասել․ «Ես իրավունք չունեմ մեկնաբանություններ տալու քննության ընթացքի վերաբերյալ»։



Ուսանողների այն հարցին, որ քննության ավարտից հետո կարո՞ղ է հանկարծ պարզվի, որ դա ապատեղեկատվություն էր, Մուրադյանն ասաց․ «Չեմ կարծում, որ այդպես լինի, որովհետեւ այնտեղ կան բաներ, որոնք իրոք առկա են եւ կան բաներ, որ վիճարկելի են»,-ինչը ծիծաղ առաջացրեց ուսանողների մոտ։ Նրանք վերջում պահանջեցին նաեւ Դավիթ Մուրադյանի եւ նրա վարչական թիմի հրաժարականը։



Մանրամասները՝ տեսանյութում։