Սիրիայի հարցով Մոսկվա-Թեհրան-Անկարա քննարկումները շարունակվում են

Սիրիայի հարցով Մոսկվա-Թեհրան-Անկարա քննարկումները շարունակվում են
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը շարունակում է իր շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին փոխանցում է **«РИА Новости»** լրատվական գործակալությունը։



Համաձայն Պեսկովի խոսքերի, Ռուսաստանի նախագահը քննարկումներ է ունենում հատկապես Սիրիայի Իդլիբ նահանգում իրադրության սրման հետ կապված։ Ընդ որում Մոսկվան եւ Անկարան այս հարցով ունեն տարակարծություններ։ Պեսկովը մանրամասնել է, որ ներկայումս նախատեսվում է Պուտինի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջեւ քննարկում, կապված Սիրիական կարգավորման հարցի հետ։ Կրեմլի խոսնակը շեշտել է, որ խնդիրը պահանջում է շարունակական երկխոսություն։