«Հրապարակ»․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը կանգ է առել Վահե Մովսիսյանի վրա

«Հրապարակ»․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը կանգ է առել Վահե Մովսիսյանի վրա
Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության։



Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան։ «Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշտական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվագում»,- մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը։