Ժան Կլոդ Վան Դամը ժամանում է Հայաստան

Ժան Կլոդ Վան Դամը ժամանում է Հայաստան
Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան` մասնակցելու Հայաստանում նկարահանվող Comedy Club փառատոնի նկարահանումներին։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը` վկայակոչելով փառատոնի կազմակերպիչների փոխանցած տեղեկությունները։



Հրապաակման համաձայն, դերասանը Հայաստանի մասին արտահայտվել է չափազանց դրական` ասելով․ «Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է դեռ մանկուց: Ուստի կրկնակի հաճելի է, որ ես ոչ միայն կդառնամ Ռուսաստանում ամենասիրված կատակերգական շոուներից մեկի հյուրը, այլ նաև կկարողանամ զգալ այդ հիանալի երկրի ոգին»։



Նշվում է նաեւ, որ Comedy Club-ի նկարահանումները Երևանում կիրականացվեն սեպտեմբերի 15-ին և 16-ին` «Տաշիր» ընկերության հովանավորությամբ։