Գինեկոմաստիա

Գինեկոմաստիա
Գինեկոմաստիան տղամարդկանց մոտ կաթնագեղձի պաթոլոգիա է, որը արտահայտվում է կրծքի հիպերտորֆիկացված մեծացմամբ, ինչը տեղի է ունենում ճարպային կամ գեղձային հյուսվածքների հաշվին։



Կարող է հետ աճել ինքնուրույն ժամանակի ընթացքում։ Այս պաթոլոգիան ունեցողները զգում են ծանրություն կրծքավանդակում եւ ցավային զգացողություն։ Գինեկոմաստիայի երկարատեւ շարունակման դեպքում, այն կարող է վերածվել չարորակ ուռուցքի։ Կաթնագեղձը կարող է հասնել 2-10 սմ, թեեւ սովորաբար այն լինում է 4 սմ տրամագծով։



Տարբերում են կեղծ գինեկոմաստիա եւ իրական գինեկոմաստիա։ Կեղծի դեպքում մեծացումը տեղի է ունենում ճարպային հյուսվածքների կուսակման հաշվին, իրականի դեպքում՝ կրծքագեղձի։



Ի դեպ, այս հիվանդությունն ունեցողներին բանակ չեն զորակոչում։